Դիլիջանի քաղաքային այգի

Основное фото места

Դիլիջանի քաղաքային այգի

Դիլիջանի քաղաքային այգին քաղաքի սիրտն է․ այն դարձել է բնակիչների և զբոսաշրջիկների ամենասիրելի հանգստի վայրերից մեկը։ Այգին վերակառուցվել է վերջին տարիներին՝ ստանալով ժամանակակից ու գրավիչ տեսք։ Այգու կենտրոնում է գտնվում արհեստական լիճը, որը հով ու գեղեցիկ միջավայր է ստեղծում զբոսանքի, լուսանկարվելու և հանգստանալու համար։ Լճում հաճախ կարելի է տեսնել զբոսաշրջիկների նավակով զբոսնելիս, ինչը տալիս է հատուկ մթնոլորտ։ Լճի շուրջը կան կանաչ տարածքներ, ծառեր ու նստարաններ, որտեղ կարելի է նստել և վայելել բնության հմայքը։ Այգում բացի լճից կան նաև տարբեր ժամանցի ու սպորտի հնարավորություններ․ հեծանվային արահետներ, բասկետբոլի դաշտ, երեխաների խաղահրապարակներ, իսկ «Verev Rope Park»-ը, համարվում է Հայաստանի խոշորագույններից մեկը։ Այստեղ այցելուները կարող են փորձել իրենց ուժերը տարբեր բարձրության արգելքներով։ Զբոսայգու տեղում 1960-ականներին եղել են Վատոլին եղբայրներին պատկանող մասնավոր պտղատու այգիներ, իսկ գործող մարզադաշտի տեղում՝ Պոլյակ մականունով մի մարդու այգի։ Քաղաքային զբոսայգին պաշտոնապես բացվել է1972 թ․-ին։ Նախկինում այստեղ եղել է Սպուտնիկ կինոթատրոնը, որը երկրաշարժի հետևանքով ավերվել է։ Այժմյան հուշարձանի և գերեզմանատան տեղում եղել է հիդրոէլեկտրակայան։ Լճի ստեղծման և բարեկարգման նախագծի հեղինակն ու ճարտարապետը Սեյրան Ավետիսյանն է։

Տեսանյութ

Պատկերասրահ

×