Մաթոսավանքը 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր է։ Գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկի տարածքում, Դիլիջան քաղաքից 3,5 կմ արևմուտք։ Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվելէ Զաքարյանների տոհմից Իվանեի որդի Ավագի հսկողությամբ, 1247 թվականին, մոնղոլական զավթիչ զորքերին ենթարկվելու երդումից հետո։ Կոչվել է նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին։ Վանական համալիրը բաղկացած Է միմյանց կից երեք շինություններից՝ փոքր եկեղեցուց, գավթից և գրատնից, որոնցից յուրաքանչյուրն ունի թաղածածկ առաստաղներ, որոնք հիմնականում պահպանված են։ Ըստ տեղի բնակիչների պատմած լեգենդի, ժամանակին այս կողմերում ապրում էր մի իշխան, ով ցանկանում էր հաղթանակի համար շնորհակալություն հայտնել Աստծուն, սակայն մոտակայքում չի գտնում որևէ տաճար։ Հետո իշխանը գնում է դիլիջանյան անտառի խորքերը, բարձրանում զառիթափ ժայռերով և անհետանում․․․ Իշխանը ծեծված էր, վիրավոր և մռայլ։ Երբ նա վերադարձավ՝ անճանաչելի էր, ամբողջությամբ փայլում էր, վրան չկար և ոչ մի քերծվածք։ Հետագայում, իր աղոթավայրում կառուցեցին սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց մինչ այսօր անվանում են Մաթոսավանք՝ առաջին սպասաորի պատվին։