Հաղարծնի վանքը միջնադարյան հոգևոր և մշակութային համալիր է։ Գտնվում է Տավուշի մարզում Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա, անտառապատ լեռների գրկում։ Վանքի կառուցման տարեթիվը պարզ չէ, բայց Ս. Գևորգի արձանագրությունը գմբեթի վրա վկայում է, որ նա շատ ավելի վաղ կառույց է, բայց վերականգնվել է 1181 թվականին։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ն թաղվել է Հաղարծին վանական համալիրում։ Ներկայումս համալիրը ներառում է պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված 4 եկեղեցիներ (Սբ. Գրիգորի, Սբ. Ստեփանոսի, Սբ. Աստվածամոր և Կաթողիկե եկեղեցիները), երկու գավիթ և սեղանատուն։ Կար հացատուն որը ճարտարապետական գլուխգործոց է։ Փոքրիկ մատուռը ինքնուրույն ճառե հյուր անուն է կրում, որովհետև ամենագլխավոր անձն է, իսկ 18-րդ դարում կոսերվատորիա է այնտեղ բացվում։
Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ«արծին» նշանակում է արծիվ)։ Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը:
Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ օտարներից պաշտպանելու համար պահել են սրբություններ։
Վանական համալիրն ունի գետնուղի, որը տանում է դեպի գետը։