Գոշավանք

Основное фото места

Գոշավանք

Գոշավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Գետիկ գետի աջ ափին գտնվող Գոշ գյուղում: Համալիրը հիմնվել է XII դարում հայ ականավոր մտածող, փիլիսոփա և իրավագետ Մխիթար Գոշի կողմից ավելի հին, 1185 թ. երկրաշարժից ավերված Գետիկ վանքի տեղում: Գոշն անվանեց այն Նոր Գետիկ, բայց մտածողի մահից հետո եկեղեցին 1213 թ. Վերանվանվեց Գոշավանք (Գոշի վանք): Մխիթար Գոշը Արևմտյան Հայաստանում, Սիրիայում ուսում է ստացել, բայց իր կոչումը արդեն վարդապետ է եղել ու դրա մասին ոչ մեկ չգիտեր : Իր Դատաստանագիրքը գրել է Արցախի Հաթերք գյուղում։ Հենց Մխիթար Գոշը հուղարկավորվեց այստեղ՝ իր կողմից կառուցած վանական համալիրի մոտ: Ավարտելով եկեղեցու և գավիթի կառուցումը՝ Գոշն իր համար ոչ մեծ մատուռ կառուցեց, որի կողքին էլ, Կիրակոս Գանձակեցու վկայություններով, հուղարկավորվեց: Այս փոքր մատուռը ավանդաբար համարվում է մտածողի գերեզմանատունը: Գոշավանք վանական համալիրը ներառում է Սբ. Աստվածամոր եկեղեցին, եկեղեցու գավիթը, Սբ. Գրիգորի եկեղեցին, Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին ինչպես նաև զանգակատները, թեմական դպրոցներն ու գրադարան: Անսամբլի գլխավոր եկեղեցին 1191-1196 թթ. կառուցված Սբ. Աստվածամոր (Սբ. Աստվածածին) եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է տիպիկ գմբեթախաչ կառույց կիսաշրջանաձև խորանով արևելյան հատվածում: Եկեղեցին կառուցված է տեղական քարից, որն ունի վարդագույն երանգ:

Տեսանյութ

Պատկերասրահ

×